Մամուլի հաղորդագրություն # 470, 17.07.2015թ.

 

Լույս տեսավ Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ թեմայով գիտաժողովի նյութերի ժողովածուն

 

 

Լույս տեսավ Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ թեմայով գիտաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության XIII տարեկան համաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ Հ. Ա. Հարությունյան, Ա. Մ. Միքայելյան, Ս. Վ. Ֆարմանյան, Երևան, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, 2015, 460 էջ): (խմբագիրներ՝ ՀԱ Հարությունյան, ԱՄ Միքայելյան և ԷՍ Պարսամյան, Երևան, Էդիթ Փրինթ, 2014թ, 220 էջ):Գիտաժողովը կայացել է 2014թ. հոկտեմբերի 7-10-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում՝ աստղագետների, փիլիսոփաների, կենսաբանների, մաթեմատիկոսների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, մշակութաբանների, տուրիզմի և այլ մասնագետների մասնակցությամբ, ընդ որում կային մասնակիցներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կոլումբիայից, Ռուսաս-տանից, Վրաստանից և Հայաստանի բազմաթիվ կազմակերպություններից։

Ժողովածուն ընդգրկում է Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ թեմայով Հայկական աստղագիտական ընկերության XIII տարեկան համաժողովի զեկուցումների նյութերը: Այն բաղկացած է 9 հիմնական բաժնից. Ներածական, Աստղագիտություն և փիլիսոփայություն, Աստղակենսաբանություն, Տիեզերք-Երկիր կապեր, Աստղավիճակագրություն և աստղաինֆորմատիկա, Աստղագիտություն և մշակույթ, աստղալեզվաբանություն, Պատմաստղագիտություն, Գիտական տուրիզմ և գիտական լրագրություն և Հայկական աստղագիտություն: Ժողովածուն կարող է հետաքրքրել աստղագետներին, փիլիսոփաներին, կենսաբաններին, մշակութաբաններին, լեզվաբաններին, պատմաբաններին, հնագետներին և այլ մասնագետների, ինչպես նաև ուսանողներին:

 

Հայկական աստղագիտական ընկերությունՀայկական աստղագիտական ընկերությունՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ ) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակել են միջնադարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ ՀԱ Հարությունյան, ԱՄ Միքայելյան և ԷՍ Պարսամյան, Երևան, Էդիթ Փրինթ, 2014թ, 220 էջ): Գիտաժողովը կայացավ 2012թ սեպտեմբերի 25-26-ին, այն կոչվում էր Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում և միաժամանակ հանդիսանում էր Հայկական աստղագիտական ընկերության XI տարեկան համաժողովը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ ) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակել են միջնադարի հայ խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ ՀԱ Հարությունյան, ԱՄ Միքայելյան և ԷՍ Պարսամյան, Երևան, Էդիթ Փրինթ, 2014թ, 220 էջ): Գիտաժողովը կայացավ 2012թ սեպտեմբերի 25-26-ին, այն կոչվում էր Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում և միաժամանակ հանդիսանում էր Հայկական աստղագիտական ընկերության XI տարեկան համաժողովը։