Մամուլի հաղորդագրություն #477, 31.07.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 83) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1.      Բյուրականում տեղի կունենա «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողովը

2.      Բյուրականում տեղի կունենա հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցությունը

3.      Իսահակ Նյուտոնի անվ ինստիտուտի (INI) հայաստանյան մասնաճյուղի 15-ամյակը

4.      Մոտակա պինդ կառուցվածքով անցումնային արտարեգակնային մոլորակը՝ հայտնաբերված HARPS-N և Սպիտցերի տիեզերական աստղադիտակի միջոցով

5.      Լույս տեսավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովի նյութերի ժողովածուն

6.      Բյուրականում տեղի ունեցավ խորհրդակցություն «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» թեմայով

7.      «Աստղագիտության հանրայնացում» (CAP Journal) ամսագրի հերթական համարի թողարկումը

8.      Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) «Astrocourier» («Աստղային սուրհանդակ») տեղեկագրի հուլիս ամսվա թողարկումը

9.      Տարեդարձներ Անատոլի Չերեպաշչուկի 75-ամյակը, Զադիգ Մուրադյանի 85-ամյակը

10.  ՀԱԸ նոր անդամներ

11.  Օգոստոս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը

 

Հայկական աստղագիտական ընկերությունՀայկական աստղագիտական ընկերությունՀայկական աստղագիտական ընկերություն