Մամուլի հաղորդագրություն #478, 05.08.2015թ

 

ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹ` ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵՌԱԿԻ ՄԻԱՑՈՒՄ

 

Sona Farmanyan's photo.

 

Օգոստոսի 6-ի առավոտյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան, Ուրանը և Մարսը: Օգոստոսի 6-ի առավոտը կլինի առանձնահատուկ. մոտ 7.8 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի ամենապայծառ մոլորակ՝ Վեներան, ինչպես նաև Ուրանը և Մարսը: Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Մարսը նույնպես պայծառ է և դիտվում է անզեն աչքով, սակայն Ուրանը տեսնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։

Հիշեցնենք, որ մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է:

Այս մոլորակների անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 2015թ օգոստոսի 28-ին:

 

Հայկական աստղագիտական ընկերություն