Մամուլի հաղորդագրություն, #491, 30.11.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

  

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 87) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակը

 2. Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ստեղծման 10-ամյակը

 3. ՆԱՍԱ-ի Կյանքի նվաճումների համար տրվող մրցանակը՝ պրոֆ Երվանդ Թերզյանին

 4. Մարիետտա Գյուլզադյանն արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալին

 5. ՀԱԸ երիտասարդ աստղագետների (Երվանդ Թերզյանի անվան) 2015թ տարեկան մրցանակի ազդագիրը

 6. Եվրոպական հարավային աստղադիտարան (ESO) – Հայաստան բանակցությունները

 7. Հայ աստղագետների այցը Չինաստանի Շինջանգի աստղադիտարան

 8. Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերության (SEAC) 2015թ տարեկան համաժողովը Հռոմում

 9. «Աստղաֆիզիկա» հանդեսի 58-րդ հատորի 4-րդ համարի թողարկումը

10. ԱՄՆ Ազգային ռադիոաստղադիտարանի (NRAO) տեղեկագրի թողարկումը

11. Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) հասարակության հետ կապերի տեղեկագրի թողարկումը (նոյեմբեր 2015թ)

12. Միջազգային աստղագիտական միության (IAU) հասարակության հետ կապերի 2015թ թիվ 12 տեղեկագրի թողարկումը

13. «Տիեզերքի իրազեկության» (UNAWE) նախագծի տեղեկագրի թողարկումը

14. Տարեդարձներ Ալենուշ Տերյան – 95, Ռոմելա Շահբազյան – 90, Ռենատա Մնացականյան – 85, Էլզա Հովհաննիսյան – 80, Տիգրան Մովսիսյան – 60, Վահագն Գուրզադյան – 60

15. ՀԱԸ նոր անդամներ

16. ՀԱԸ տարեկան անդամավճարները

17. Աստղագիտական իրադարձությունների դեկտեմբեր ամսվա օրացույցը

Հայկական աստղագիտական ընկերություն