Մամուլի հաղորդագրություն, #492, 01.12.2015թ.

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

   

Հայկական աստղագիտական ընկերությունը ներկայացնում է 2015թ. դեկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Դեկտեմբեր ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակի առաջադրման վերջնաժամկետը, Մարսի ծածկումը Լուսնի կողմից, Վեներայի ծածկումը Լուսնի կողմից, Ուրսիդների ասուպային հոսքը, Վեներայի ծածկումը Լուսնի կողմից, Ձմեռային արևադարձը և ՀԱԸ #88 տեղեկագրի հրապարակումը։

Հայկական աստղագիտական ընկերություն