Մամուլի հաղորդագրություն #493, 03.12.2015թ.

ՄԱՐՍԻ ԾԱԾԿՈՒՄԸ ԼՈՒՍՆԻ ԿՈՂՄԻՑ

Դեկտեմբերի 6-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 01:30-ին (Հայաստանի ժամանակով՝ 05:30-ին) տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Մարսի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։ Օրինակ, Մարսի անկյունային տրամագիծը (14) Լուսնի անկյունային տրամագծից (31.5) փոքր է 135 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի Կենտրոնական Աֆրիկայից։

Հայկական աստղագիտական ընկերություն