Մամուլի հաղորդագրություն, #496, 27.12.2015թ.

ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

   

Հայկական աստղագիտական ընկերությունը ներկայացնում է 2016թ. հունվար ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Հունվար ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Քվադրանտիդների ասուպային հոսքը, Երկիրն արևամերձ կետում, Արթուր Նիկողոսյանի 75-ամյակը, Վեներայի միացումը Սատուրնի հետ, Արսեն Կալողլյանի 85-ամյակը, Էմիլիա Կարապետյանի 60-ամյակը և ՀԱԸ #89 տեղեկագրի հրապարակումը։

Հայկական աստղագիտական ընկերություն