Մամուլի հաղորդագրություն, #498, 31.12.2015թ.
ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2016թ. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ
Հայաստանում աշխատող 32 գիտական խմբեր 2016թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 244 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 24 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 17 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 13` Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 1-ական՝ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանանը:
ՀԱԳԿՀ
հիմնադրվել
է 2000թ.
ԱՄՆ
հայ
մտավորականների
կողմից,
գործում
է Հայ
օգնության
հիմնադրամի
(ՀՕՖ)
շրջանակներում
և սկսած
2001թ. տարեկան
25-ական
դրամաշնորհ
է տրամադրում
Հայաստանում
աշխատող
գիտական
խմբերին
(2014-ին`
31, 2015-ին՝
30, 2016-ին՝
32): Մինչ
օրս
ՀԱԳԿՀ
տրամադրել
է 419 դրամաշնորհ,
որոնցից
օգտվել
է շուրջ
700
հայ
գիտնական,
այդ
թվում`
բազմաթիվ
երիտասարդ
գիտաշխատողներ։
Դրամաշնորհներն
օգտագործվում
են աշխատավարձերի,
սարքավորման
ձեռքբերման,
գործուղումների
և գիտական
գործունեությունն
ապահովող
այլ
ծախսերի
համար:
ՀԱԳԿՀ
դրամաշնորհների
արդյունքում
զգալիորեն
ակտիվացել
է գիտական
խմբերի
գործունեությունը.
ստացվել
են բազմաթիվ
նոր
արդյունքներ,
տպագրվել
են հարյուրավոր
նոր
գիտական
հոդվածներ,
հաստատվել
են նոր
համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/
Հայկական աստղագիտական ընկերություն