Մամուլի հաղորդագրություն, #501, 31.12.2015թ.

2015թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Areg Mickaelian's photo.

Հունվար
Լույս տեսավ Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին նվիրված հայ-վրացական խորհրդակցության նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Նորայր Մելիքյան, Ելենա Նիկողոսյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 18 աշխատանքներ
Լևոն Արամյանի և Տիգրան Մովսիսյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2015թ դրամաշնորհների
• 25-28
012015՝ Արեգ Միքայելյանը հրավիրված զեկուցումով մասնակցեց Թեհրանում (Իրան) կայացած «Գալակտիկաները ներսից և դրսից» խորհրդակցությանը
Սոնա Ֆարմանյանը նշանակվեց ՀԱԸ էլեկտրոնային տեղեկագրի (ArASNews) խմբագիր
• 18
012015՝ Սմբատ Բալայանի 50-ամյակը

Փետրվար
• 04-06022015՝ Արեգ Միքայելյանը Ռոլում (Շվեյցարիա) զեկուցումով մասնակցեց Եվրոպական աստղագիտական ընկերության և եվրոպական ազգային աստղագիտական ընկերությունների համատեղ խորհրդակցությանը
• 13
022015՝ Հայկ Հարությունյանը Հռոմում (Իտալիա) մասնակցեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի նիստին
Բյուրականի աստղադիտարանից Կամո Գիգոյանը, Տիգրան Մաղաքյանը, Արեգ Միքայելյանը, Տիգրան Մովսիսյանը և Արտաշես Պետրոսյանը, ԵՊՀ-ից Արամ Սահարյանը և Դավիթ Սեդրակյանը, Ալիխանյանի անվ ազգային լաբորատորիայից Վահագն Գուրզադյանն ընդգրկվեցին ՀՀ ԳՊԿ 100 առավել արդյունավետ գիտաշխատողների ցուցակում
ՆԱՍԱ-ի «Դոուն» տիեզերանավը հասավ Արեգակնային համակարգի ամենամեծ` Սերես (Ցերերա), աստղակերպին: «Դոունը» մի քանի ամիս ուսումնասիրեց Սերեսը և առաջին անգամ Երկիր ուղարկեց թզուկ մոլորակի մերձակայքից ստացած լուսանկարներ
ՀԱԸ տեղեկագրում բացվեց «Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում» բաժին

Մարտ
Բյուրականի աստղադիտարանը մասնակցեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հաշվետու ցուցահանդեսին, որտեղ երիտասարդները ներկայացրեցին 2012-2014թթ գործունեության արդյունքները
• 31
032015՝ Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը Երևանի ֆիզ-մաթ դպրոցում։ Հաղթողներ՝ Հրանտ Թոփչյան, Էդգար Վարդանյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզ.-մաթ. դպրոց), Էդվարդ ԽալաֆյանՔվանտ» վարժարան), Միքայել Մկրտչյան (Երևանի ֆիզ.-մաթ. դպրոց), Աշոտ Մաթևոսյան, Աշոտ Մովսիսյան (երկուսն էլ՝ «Քվանտ»)։ Հանրապետական ժյուրիի նախագահ՝ Աշոտ Հակոբյան։ Միջազգային աստղագիտական օլիմպիադայի մասնակիցների ընտրությունը
ՀԱԸ կայքում 2000-2015թթ լույս տեսած 46 աստղագիտական գրքերի ցանկի տեղադրումը

Ապրիլ
• 03.04.2015՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը, որտեղ ելույթ ունեցան Ակադեմիայի նորընտիր արտասահմանյան անդամներ Վարուժան Գորջյանը, Ռազմիկ Միրզոյանը և Արմեն Սեդրակյանը
• 07.04.2015
՝ Բյուրականի աստղադիտարանում սեմինարներով ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամներ Վարուժան Գորջյանը և Ռազմիկ Միրզոյանը
ՀԱԸ կողմից «Աստղաֆիզիկայի» 50-ամյակի կապակցությամբ հանդեսի կայքէջի թողարկումը
Բյուրականի աստղադիտարանի դիտողական արխիվի թվայնացման նախագծի (2015-2017) մեկնարկը, որի նպատակն է ամբողջ արխիվի 37,000 թիթեղների թվայնացումը և դրանց գիտական կիրառությունը
Հայկ Աբրահամյանի, Արեգ Միքայելյանի և Արամ Կնյազյանի կողմից հրապարակվեց IRAS կետային և թույլ 345,162 ենթակարմիր աղբյուրների համատեղ կատալոգը, որտեղ բերված են դրանց նորագույն տվյալները
• 24.04.2015
՝ Հաբլի տիեզերական դիտակի 25-ամյակը
• 01.04.2015
՝ Արմեն Սեդրակյանի 50-ամյակը
• 07.04.2015`
ՀԱԸ անդամ Բերնարդ Բրանդլի 50-ամյակը
• 19.04.2015`
Միհրան Վարդանյանի 30-ամյակը
• 22.04.2015`
Տիգրան Խանզադյանի 40-ամյակը

Մայիս
• 25-30.05.2015`Տիգրան Մաղաքյանը և Արեգ Միքայելյանը մասնակցեցին Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) XII համաժողովին։ Արեգ Միքայելյանը ելույթ ունեցավ պլենար զեկուցումով և համագումարում ընտրվեց ԵԱԱԸ փոխնախագահ
ՀԱԸ և Պատանի աստղագետի ակումբը մասնակցեցին Միջազգային աստղագիտական միության արտարեգակնային մոլորակների անվանակոչության մրցույթին, որում առաջարկեցին մոլորակների հայկական անվանումներ
• 20.05.2015`
Ռաֆիկ Վարդանյանի 80-ամյակը (1935-2000)

Հունիս
• 01-05.06.2015՝ Արեգ Միքայելյանը Մարշտրանդում (Շվեդիա) զեկուցումով մասնակցեց «Բազմաթիվ գույների գալակտիկաներ» խորհրդակցությանը
• 10.06.2015
՝ Հայաստանն ի դեմս Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվեց Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
• 11.06.2015
՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունում կայացավ «Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում» խորհրդակցություն
• 22-26.06.2015
՝ Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը (EWASS-2015, Լա Լագունա, Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա): Հայաստանից մասնակցեց Արեգ Միքայելյանը, Իսպանիայից՝ Գարիկ Իսրայելյանը և Ավետ Հարությունյանը, Իտալիայից՝ Վահագն Հարությունյանը
Իսահակ Նյուտոնի ինստիտուտի հայկական մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակը
Հայտնի դարձան Գրուբերի 2015թ մրցանակի տիեզերաբանության ոլորտի հաղթողները Ջոն Կարլստրոմ, Յերեմիա Օստրայքեր և Լայման Փեյջ՝ մեծ մասշտաբներում Տիեզերքի ուսումնասիրության մեջ նրանց ներդրման համար
• 12.06.2015`
Գուրգեն Պարոնյանի 30-ամյակը
• 17.06.2015`
Արարատ Եղիկյանի 60-ամյակը
• 24.06.2015
՝ Սըր Ֆրեդ Հոյլի 100-ամյակը (1915-2001, Մեծ Բրիտանիա)
• 28.06.2015`
Գրիգոր Բրուտյանի 60-ամյակը

Հուլիս
Հայկական վիրտուալ աստղադիտարանի 10-ամյակը
Արեգ Միքայելյանն ու Տիգրան Մովսիսյանը նշանակվեցին Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեններ (համապատասխանաբար միջազգային հարցերի և դիտողական սարքավորումների գծով)
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության կողմից լույս տեսավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 19 և 27 այլ աշխատանքներ
• 14.07.2015
՝ ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» տիեզերանավը 9.5 տարվա ճանապարհորդությունից հետո հասավ Պլուտոնին: «Նոր հորիզոններն» առաջին անգամ Երկիր ուղարկեց թզուկ մոլորակի և նրա արբանյակների մերձակայքից ստացած լուսանկարներ: Պլուտոնն անցնելուց հետո տիեզերանավը շարունակեց իր ճանապարհը դեպի Կոյպերի գոտի` Արեգակնային համակարգի ծայրամասերում մի շարք այլ սառցե մարմիններ ուսումնասիրելու նպատակով
• 17.07.2015`
Բյուրականում տեղի ունեցավ Պատմաստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում թեմայով խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բաժանմունքի ինստիտուտների տնօրեններ, ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարներ
• 26.07-04.08.2015
՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 9-րդ օլիմպիադան Ինդոնեզիայում (IOAA) հայ պատանիների հերթական հաջողությունը 3 բրոնզե մեդալ՝ Հրանտ Թոփչյան, Արա Մամբրեյան և Էդգար Վարդանյան (երեքն էլ՝ Երևանի ֆիզ-մաթ դպրոց)։ Թիմի ղեկավարներ` Մարիետտա Գյուլզադյան և Էմիլիա Կարապետյան
• 07.07.2015`
ՀԱԸ անդամ Անատոլ Չերեպաշչուկի 75-ամյակը
• 10.07.2015`
Զատիկ Մուրադյանի 85-ամյակը

Օգոստոս
• 03-14.08.2015՝ ՄԱՄ XXIX Գլխավոր ասամբլեան (Հոնոլուլու, Հավայան կղզիներ, ԱՄՆ), որին Հայաստանից մասնակցեցին Արեգ Միքայելյանը և Սոնա Ֆարմանյանը
ՄԱՄ-ի և Հայաստանի միջև կնքվեց Հայաստանը որպես Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն ճանաչելու համաձայնագիրը
Բյուրականի աստղադիտարանի յոթ աստղագետներ դարձան ՄԱՄ նոր անդամներ. Ռուբեն Անդրեասյան, Մարիետտա Գյուլզադյան, Արարատ Եղիկյան, Աշոտ Հակոբյան, Արթուր Հակոբյան, Տիգրան Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան
• 12.08.2015`
Գաբրիել Օհանյանի 60-ամյակը
• 04.08.2015`
վախճանվեց Բյուրականի աստղադիտարանի համալիրի երկրորդ սերնդի կառույցների ճարտարապես Սարգիս Գուրզադյանը (1929-2015)

Սեպտեմբեր
• 01-11092015՝ Նաիրա Ազատյանը և Հասմիկ Անդրեասյանը մասնակցեցին Եվրոպական հարավային աստղադիտարանի, աստղադիտակների ՕՊՏԻԿՈՆ համագործակցության և Միջազգային աստղագիտական միության համատեղ կազմակերպած Բռնոյում (Չեխիա) կայացած ամառային դպրոցին
• 15-18.09.2015`
Երևանում և Բյուրականում նշվեց «Աստղաֆիզիկա» հանդեսի 50-ամյա հոբելյանը
• 18.09.2015`
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 107-րդ տարեդարձը, Աստղագիտության օրը Հայաստանում
• 18.09.2015
՝ Վ Համբարձումյանի 2016թ. միջազգային գիտական մրցանակի ազդարարումը
• 21-25.09.2015
՝ Էդուարդ Խաչիկյանը, Հայկ Հարությունյանը, Արթուր Նիկողոսյանը և Հովհաննես Պիկիչյանը զեկուցումներով մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) կայացած Վիկտոր Սոբոլևի 100-ամյակին նվիրված գիտաժողովին
• 21-25.09.2015
՝ Գուրգեն Պարոնյանը զեկուցումով մասնակցեց Պուլկովոյի աստղադիտարանում (Ռուսաստան) կայացած Համառուսական աստղաչափական կոնֆերանսին (Պուլկովո-2015)

Հոկտեմբեր
• 02.10.2015`
Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Երվանդ Թերզյանն արժանացավ ՆԱՍԱ-ի ամբողջ կյանքի նվաճումների մրցանակին
• 05-08.10.2015`«
Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» գիտաժողովը Բյուրականում՝ նվիրված Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի հիմնադրման 10-ամյակին
• 11.10.2015`
երկար դադարից հետո ստացվեց Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակի «առաջին լույսը»
• 13.10.2015`
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավ-Արևմտյան Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի աշխատաժողովը և բացման հանդիսավոր արարողությունը Բյուրականում։ Կենտրոնի տնօրեն՝ Արեգ Միքայելյան
• 14-16.10.2015`
Հայ-իրանական աստղագիտական խորհրդակցությունը Բյուրականում 12 իրանցի աստղագետների և Վրաստանի ազգային աստղադիտարանի տնօրենի մասնակցությամբ
• 15-23.10.2015
՝ Միջազգային աստղագիտական XX օլիմպիադան (IAO) Կազանում (Ռուսաստան) հայ պատանիների հերթական հաջողությունը. երկու բրոնզե մեդալ` Արա Մամբրեյան և Էդգար Վարդանյան (երկուսն էլ Երևանի ֆիզ-մաթ դպրոցից)։ Թիմի ղեկավարներ՝ Մարիետտա Գյուլզադյան և Էմիլիա Կարապետյան
• 24-31.10.2015`
Ռուբեն Անդրեասյանի և Հասմիկ Անդրեասյանի այցելությունը Չինաստանի Շինյանի աստղադիտարան՝ համագործակցության քննարկման նպատակով
• 26-30.10.2015`
Երկրորդ Բյուրականյան գիտաճամբարը (2BSC) 12-15 տարեկան 20 դպրոցականների մասնակցությամբ։ Կազմակերպիչներ՝ Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան
Առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերման 20-ամյակը
• 05.10.2015`
ՀԱԸ անդամ Ջեյմս Հոուկի 75-ամյակը
• 15.10.2015`
ՀԱԸ անդամ Միլչո Ցվետկովի 70-ամյակը

Նոյեմբեր
• 05.11.2015
՝ Արեգ Միքայելյանի այցելությունը Եվրոպական հարավային աստղադիտարան (ԵՀԱ) և Ռադիկ Մարտիրոսյանի առցանց մասնակցությամբ ԵՀԱ-Հայաստան բանակցությունները ԵՀԱ գլխավոր տնօրեն Տիմ դե Զեուի հետ
• 09-15.11.2015
՝ «Աստղագիտությունն անցյալ և ներկա մշակույթներում» թեմայով «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական կազմակերպության (SEAC) տարեկան համաժողովը Հռոմում (Իտալիա), Սոնա Ֆարմանյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը
Երևանի ֆիզ-մաթ դպրոցի 50-ամյակի կապակցությամբ, աստղագիտական խմբակի երկարատև ղեկավարման և միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած նվաճումների համար Մարիետտա Գյուլզադյանն արժանացավ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի
Հայաստանում գիտական տուրիզմի զարգացման նախագիծն արժանացավ ՄԱՄ Աստղագիտության զարգացման գրասենյակի դրամաշնորհին
• 15.11.2015`
Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակը
• 08.11.2015`
Տիգրան Մովսիսյանի 60-ամյակը
• 09.11.2015`
Ալենուշ Տերյանի 95-ամյակը (1920-2011)
• 10.11.2015`
Վ. Համբարձումյանի անվ միջազգային գիտական մրցանակի 2012թ դափնեկիր Իգոր Նովիկովի 80-ամյակը
• 18.11.2015`
Ռոմելա Շահբազյանի 90-ամյակը (1925-2012) և Ռենատա Մնացականյանի 85-ամյակը
• 21.11.2015`
Վահագն Գուրզադյանի 60-ամյակը
• 22.11.2015`
Էլզա Հովհաննիսյանի 80-ամյակը (1935-1994)

Դեկտեմբեր
• 02-04.12.2015՝ Հայկ Հարությունյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը Ամմանում (Հորդանան) կայացած Միջազգային աստղագիտական միության Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի բացման արարողությանը և տարածաշրջանային խորհրդակցությանը
• 10-14.12.2015
՝ Սոնա Ֆարմանյանի և Արեգ Միքայելյանի մասնակցությունը Պեկինում և Ուռումչիում (Չինաստան) տեղի ունեցած «Աստղագիտական մետաքսի ճանապարհ» թեմայով խորհրդակցություններին
Արեգ Միքայելյանն ընտրվեց Հորիզոն 2020 COST BigSkyEarth նախագծի կառավարման խորհրդի անդամ
Աստղագիտական իրադարձությունների 2016թ. օրացույցի թողարկումը ՀԱԸ կայքէջում
ՀԱԸ կողմից հիմնադրված «Հայաստանի գիտական լրագրողների» խմբի 5 տարին
Մարիետտա Գյուլզադյանի հեղինակցությամբ լույս տեսավ Ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների ժողովածու դպրոցականների համար
• 14
122015՝ Բյուրականի աստղադիտարանի 2015թ. տարեկան ամփոփիչ ժողովը տնօրեն Հայկ Հարությունյանի հաշվետվությունը
• 11.12.2015
՝ Արթուր Հակոբյանի, Աշոտ Հակոբյանի և Արեգ Միքայելյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան ՀՀ ԳՊԿ թեմատիկ ֆինանսավորման 2015-2017թթ համար
• 21.12.2015
՝ Նաիրա Ազատյանի, Քնարիկ Խաչատրյանի և Անի Վարդանյանի գիտական նախագիծն արժանացավ Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության բաժնի կողմից հայտարարված երիտասարդ աստղագետների 2016թ դրամաշնորհի
• 21.12.2015
՝ ՀԱԸ երիտասարդ աստղագետների 2015թ. տարեկան մրցանակը (Երվանդ Թերզյանի անվան մրցանակը) շնորհվեց Արթուր Հակոբյանին
Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագիր հանձնվեց Հայկ Աբրահամյանին
Սոնա Ֆարմանյանը նշանակվեց Միջազգային աստղագիտական միության Աստղագիտության հանրայնացման ծրագրի հայաստանյան համակարգող
• 30.12.2015
՝ Բյուրականի աստղադիտարանից Հայկ Աբրահամյանի և Արեգ Միքայելյանի, ԵՊՀ-ից Արամ Սահարյանի և ICRANet-Հայաստան կենտրոնից Նարեկ Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2016թ դրամաշնորհների

 

Հայկական աստղագիտական ընկերություն