Մամուլի հաղորդագրություն, #507, 21.02.2016թ.

 

ԱՆՎՃԱՐ ԱՅՑ ՏԻԵԶԵՐՔԻ ՆՈՐԱԲԱՑ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Տուրիզմի ոլորտի հարգելի աշխատակիցներ և գիտական տուրիզմով հետաքրքրվողներ, սիրով Ձեզ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 26-ին (շաբաթ) Հայկական աստղագիտական ընկերությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոնը կազմակերպում են հերթական այցելությունը։ Այս անգամ այցելելու ենք Տիեզերքի նորաբաց թանգարան (Նոր Նորքի 2–րդ զանգված)։ Ավտոբուսը կշարժվի Մատենադարանի մոտից ճիշտ ժամը 11:30-ին։

Մասնակցության համար պետք է ԳՐԱՆՑՎԵԼ մինչև մարտի 20-ըsona.farmanyan@mail.ru էլ հասցեին ուղարկեք Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը, մասնագիտությունը, կազմակերպությունը և պաշտոնը։

Տիեզերքի թանգարանում ցուցադրված են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի նմուշներ, այդ թվում տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք (բնօրինակ), տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է Հանովերում EXPO 2000-ին: Թանգարանի հավաքածուում ընդգրկված են նաև տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր՝ հեղինակված տիեզերագնացների, Վոստոկ, Սոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների կողմից, նաև NASA-ից։ Արժեքավոր նմուշներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որ գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ։

Այցելությունների շարքի նպատակն է ծանոթանալ Հայաստանի գիտական տուրիզմին առնչվող վայրերին՝ հետագայում այս ոլորտը զարգացնելու նպատակով։

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Տուրիզմի հայկական ինստիտուտի Գիտական տուրիզմի ամբիոն