Մամուլի հաղորդագրություն #510, 22.03.2016թ.

 

ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՒՍՆԻ ԿԻՍԱՍՏՎԵՐԱՅԻՆ ԽԱՎԱՐՈՒՄ

Մարտի 23-ին, տեղի կունենա Լուսնի կիսաստվերային խավարում, որն այս տարվա առաջին Լուսնի խավարումն է: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իրուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ խավարումը տեսանելի կլինի Ասիայից, Ավստրալիաից, Խաղաղ օվկիանոսից և արևմտյան Ամերիկայից: Հայաստանից այս անգամ խավարումը տեսանելի չի լինի: Լուսնի կիսաստվերային խավարման ժամանակ Լուսնի պայծառությունը կխամրի և այն կփոխի իր գույնը: Խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 09:39:31-ին, կտևի շուրջ 4 ժամ և կավարտվի 13:54:53 -ին: Առավելագույն փուլը կդիտվի 11:47:14-ին:

Լուսնի հաջորդ կիսաստվերային խավարում տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 16-ին և տեսանելի կլինի Հայաստանից:

 

Հայկական աստղագիտական ընկերություն