Մամուլի հաղորդագրություն #515, 08.06.2016թ.

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

 

Areg Mickaelian's photo.

 

2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Այն ՄԱՄ ռազմավարական ծրագրի շրջանակներում ստեղծված 8 կենտրոններից մեկն է և համակարգելու է աստղագիտության զարգացումը մեր տարածաշրջանում։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը։ Այսօր ստացված պաշտոնական նամակի համաձայն, մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին է միացել նաև Ղազախստանը։ Նման երկրի միանալն էապես ուժեղացնում է մեր կենտրոնը, և դրա գործունեության ոլորտը տարածում դեպի Կենտրոնական Ասիա։ Ղազախստանում գործում է Ֆեսենկովի անվ աստղաֆիզիկայի ինստիտուտն իր բարձրլեռնային (2700-2750 մ) 3 աստղադիտարաններով, որտեղ թեև չկան խոշոր աստղադիտակներ, սակայն առկա են դիտումների համար չափազանց բարենպաստ պայմաններ։ Աստղագիտական կադրեր է պատրաստում Ալմաթիում գործող Ղազախստանի ազգային համալսարանը ()։ Ներկայումս Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում են մեր կենտրոնին միանալու տարբերակները, իսկ կենտրոնը հավանաբար կվերանվանվի Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի։

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակը նպաստում է մեր երկրի միջազգային և տարածաշրջանային հեղինակության և վարկանիշի բարձրացմանը։ Աստղագիտությունը, լինելով Հայաստանի այցեքարտերից մեկը, կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման և հետագայում ընդարձակվելու և տարածաշրջանային գիտական կենտրոն ստեղծելու համար։ Սա թերևս միակ ոլորտն է, որի դեպքում հարևան երկրներն անվերապահորեն ընդունում են Հայաստանի գերակայությունը։

Հայկական աստղագիտական ընկերություն