Մամուլի հաղորդագրություն  #516, 17.06.2016թ.

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հունիսի 20-23-ին տեղի կունենա «Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» թեմայով գիտաժողով, որը նվիրված է աստղագիտական երևույթների արտացոլմանը ժողովուրդների մշակույթի զանազան ոլորտներում: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Բյուրականի երաժշտական ակադեմիան, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի հնագույն և մշակութային աստղագիտությանը` ներառելով աստղագիտական գիտելիքների, օրացույցների, ժայռապատկերների, դիցաբանության և այլ ոլորտների հետ կապված շատ ստեղծագործություններ: Գիտաժողովին մասնակցում են աստղագետներ, հնագետներ, բանասերներ, արվեստագետներ և այլ մասնագետներ:

Գիտաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 20-ին ժամը 11:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Նախագահությունում (հասցե՝ Բաղրամյան 24), 2-րդ հարկ, նիստերի դահլիճ։ Գիտաժողովի բացմանը նաև կներկայացվի Միջազգային աստղագիտական միության հարավ-արևմտյան և կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնը: Հունիսի 21-ին գիտաժողովի նստաշրջանները ևս կանցկացվեն ՀՀ ԳԱԱ-ում, հունիսի 22-ին գիտաժողովը կշարունակվի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ  հունիսի 23-ին գիտաժողովը կամփոփվի Բյուրականի աստղադիտարանում և Բյուրականի արվեստի ակադեմիայում։

Գիտաժողովի համացանցային կայքէջն է՝ http://www.aras.am/Meetings/AAC/ ։

Գիտաժողովի ծրագիրը՝ http://www.aras.am/Meetings/AAC/program.php ։

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն