Մամուլի հաղորդագրություն #521, 19.07.2016թ.
ԿՄԵԿՆԱՐԿԻ ԵՐՐՈՐԴ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ
Օգոստոսի 22-27-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երրորդ Բյուրականյան գիտաճամբարը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան շնորհալի դպրոցականներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի Աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը։ Գիտաճամաբրի կազմկոմիտեի նախգահն է Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը կհամակարգի Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):
Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/2016/index.html
Հայկական աստղագիտական ընկերություն