Մամուլի հաղորդագրություն, #524, 16.09.2016թ.

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  19-ԻՆ  ՀՀ ԳԱԱ  ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ՏԵՂԻ  ԿՈՒՆԵՆԱ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ  ՀԻՄՆԱԴՐՄԱՆ  70-ԱՄՅԱԿԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ  ԲԱՑՄԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Սեպտեմբերի 19-ին ժամը 11:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Նախագահությունում (հասցե՝ Բաղրամյան 24), 2-րդ հարկ, նիստերի դահլիճ տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի  աստղադիտարանի  հիմնադրման  70-ամյակին  նվիրված միջազգային  գիտաժողովի  բացման  արարողությունը:

Գիտաժողովը կանցկացվի «Անկայուն Տիեզերք, էներգետիկ պաշարներ, ակտիվության երևույթներ և էվոլուցիայի գործընթացներ » թեմայով: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Իտալիայից: Հրավիրված զեկուցողների թվում են արտասահմանյան 24 և Հայաստանի 11 գիտնականներ, գիտաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 70 է:

Հիշեցնենք, որ 2016 թվականը հոբելյանական է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) համար՝ այն հիմնադրվել է 1946թ., և այս տարի հանդիսավոր կերպով նշվում է ԲԱ 70-ամյակը։ Անցկացվող միջոցառումներից են ԲԱ 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը ՀՀ ԳԱԱ նախագահությունում, ԲԱ-70 գիտական նստաշրջանը, 5-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը (5BISS), միջազգային կազմակերպությունների, ՀՀ ստեղծագործական միությունների, գիտական և մշակութային հանրության այլ ներկայացուցիչների և բազմաթիվ դպրոցականների այցելությունները Բյուրական, Հայկական աստղագիտական ընկերության կազմակերպած դպրոցական դասախոսությունների շարքը և այլն։ 

 

Հայկական աստղագիտական ընկերություն