Մամուլի հաղորդագրություն #525, 25.09.2016թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՂ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ
Հայտնի դարձան Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ մրցույթի հաղթող են ճանաչվել 99 գիտնականներ, այդ թվում բնական գիտությունների (60), ճարտարագիտության և տոխնոլոգիայի (15), հասարակական գիտությունների (7), հայագիտության և հումանիտար գիտությունների (15)։
Առավել մեծ թվով գիտնականներ ներկայացնում են Երևանի պետական համալսարանը` 26, Ալիխանյանի անվ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը` 17, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 9, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ`4, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ` 7, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ` 5, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը` 3 և Հայ‐Ռուսական (Սլավոնական) համալսարան` 3:
Մրցույթում
հաշվի են
առնվել
տպագրված
աշխատանքները
և դրանց վրա
կատարված
հղումները, գիտաժողովներում
զեկուցումները,
ատենախոսությունների
ղեկավարությունը,
գիտական թեմաների
ղեկավարությունը,
ստացած դրամաշնորհներն
ու
մրցանակները
և
գիտակազմակերպական
ակտիվությունը:
Մրցույթի
հաղթող գիտնականները
ամսական կստանան
162000-ական դրամ
հավելավճար:
Առավել
արդյունավետ
աշխատող
գիտնականների
ցուցակը
վերանայվելու
է
յուրաքանչյուր
տարի:
Հայկական աստղագիտական ընկերություն