Մամուլի հաղորդագրություն #529, 11.01.2017թ.
ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF)
2017թ. ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ
Հայաստանում աշխատող 30 գիտական խմբեր
2017թ. կստանան Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 206 հայտերից հաղթողներն ընտրվելեն ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 22 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 17 խմբեր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 8` Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ) և 1-ական` Երևանի Մ․ Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանից (ԵՊԲՀ), Ա․ Ալիխանյանի անվան
ազգային լաբորատորիայից
(Երևանի ֆիզիկայի
ինստիտուտից),
Հայաստանի ամերիկյան
համալսարանից,
Քենդլ Սինքրոտրոնային
հետազոտությունների
ինստիտուտից և Արցախի
գիտական կենտրոնից:
Ըստ ինստիտուտների թվով ամենաշատ դրամաշնորհ ստացել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (5): ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանից կա 2 շահառու
Արթուր Հակոբյանը
և Անահիտ Սամսոնյանը:
ՀԱԳԿՀ հիմնադրվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից, գործում է Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում և սկսած 2001թ. դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին: Մինչ օրս ՀԱԳԿՀ-ի
դրամաշնորհից
օգտվել է ավելի քան 600 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար: ՀԱԳԿՀ դրամաշնորհների արդյունքում զգալիորեն ակտիվացել է գիտական խմբերի գործունեությունը. ստացվել են բազմաթիվ նոր արդյունքներ, տպագրվել են հարյուրավոր նոր գիտական հոդվածներ, հաստատվել են նոր համագործակցություններ:
Հիմնադրամի համացանցային կայքէջն է՝ http://www.ansef.org/
Հայկական աստղագիտական ընկերություն