Մամուլի հաղորդագրություն, 08.12.2017թ.

 

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

 

Դեկտեմբերի 11-ին ժամը 14:00-15:00-ին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2017թ. աստղագիտական տարվա ամփոփումը: Աստղագիտական տարին կամփոփի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Կխոսվի Բյուրականի աստղադիտարանի միջոցառումների, միջազգային և հայկական աստղագիտական այլ իրադարձությունների և երկնային երևույթների մասին։
Աստղագիտական տարվա ամփոփմանը կհաջորդի.


·
Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) երիտասարդ աստղագետների Երվանդ Թերզյանի անվան մրցանակի հանձնումը,
· Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի հանձնումը,
· 2018թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցի ներկայացումը:


Միջոցառմանը մասնակցելու համար պետք է ԳՐԱՆՑՎԵԼ մինչև դեկտեմբերի 10-ը զանգահարելով 091 195902 հեռախոսահամարին: Լրագրողներին տրամադրվելու է ավտոբուս, որը կշարժվի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահության դիմացից (հասցե՝ Բաղրամյան 24) ժամը 13:00-ին։


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

 

Հայկական աստղագիտական ընկերություն