Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը: Այն նաև տուրիզմի ոլորտի գիտական համակարգումն է: Աշխարհում գիտական տուրիզմն առավել զարգացող և հեռանկարային ուղղություններից է: Հայաստանը, միաժամանակ ունենալով գիտական և մշակութային հարուստ ժառանգություն և ժամանակակից գիտական ներուժ, կարող է համարվել գիտական տուրիզմի երկրներից մեկը: Խորհրդակցությունը նպատակ ունի համախմբել տուրիզմի և գիտական հանրության ներկայացուցիչներին, մշակել գիտական տուրիզմի կազմակերպման սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները և հյուրերին Հայաստանը և տարածաշրջանը ներկայացնելու նոր մոտեցումները։