Մամուլի
հաղորդագրություն,
26.05.2012թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 55) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. Անանիա
Շիրակացու 1400-ամյակի
հոբելյանական
միջոցառումները
2. Անանիա
Շիրակացի`
միջնադարի
մեծ
գիտնականը (Լ.
Նազարյան)
3. Միջազգային
աստղագիտական
միության (ՄԱՄ) թիվ 304 գիտաժողովը
Հայաստանում
4. Եվրոպական
աստղագիտական
ընկերության
(ԵԱԸ)
2012 մրցանակները
5. Հյուսիսային
HARPS սպեկտրոգրաֆը
(HARPS-N)` մոլորակների
նոր որսորդը սկսում
է աշխատել Գալիլեյի
ազգային
աստղադիտակի (TNG) վրա
6. Վիրտուալ
աստղադիտարանների
միջազգային ալյանսի
(IVOA) տեղեկագրի
թողարկումը
7. Գալիլեյան
ուսուցիչների
վերապատրաստման
ծրագրի (GTTP) թիվ 3 տեղեկագրի
թողարկումը
8. Աստղագիտական
գրքերի
տվյալների շտեմարանը
ՀԱԸ
կայք-էջում
9. Լույս
է տեսել ԱՊՀ
երկրների
երիտասարդ
աստղագետների
2011թ. կայացած
կոնֆերանսի
նյութերի
ժողովածուն
10. Երիտասարդ
հայ
աստղագետի մասնակցությունը
Ռուսաստանում
կայացած «Արտագալակտիկական
աստղագիտության
արդի
խնդիրները»
կոնֆերանսին
11. Հայ ուսանողների
մասնակցությունը
Ուկրաինայում
կայացած «Աստղագիտություն
և տիեզերական
ֆիզիկա»
թեմայով
Երիտասարդ
աստղագետների
կոնֆերանսին
12. Դպրոցականների
աստղագիտական
օլիմպիադայի
եզրափակիչ
փուլը
Բյուրականում
13. Հայաստանում
իր
գործունեությունն
է սկսում «Տիեզերք»
ակումբը
14. Տարեդարձներ
(Բենիկ
Թումանյան –
95, Նինա
Իվանովա – 90, Մամիկոն
Մնացականյան –
70, Ֆելիքս
Ահարոնյան – 60,
Ալեքս
Լազարյան – 50)
15. Մահախոսական
(Ռոմելա
Շահբազյան, 1925-2012)
16. Նոր
ՀԱԸ անդամներ
(Աշոտ
Մելքոնյան,
Վարդան Էլբակյան)
ՀԱԸ
տեղեկագրերն
առցանց
կարելի է
կարդալ
հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական
աստղագիտական
ընկերություն