Մամուլի հաղորդագրություն,
09.09.2012թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 57) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. Միջազգային
աստղագիտական
միության
XXVIII գլխավոր ասամբլեան
Պեկինում.
հայ աստղագետների
մասնակցությունը
2. Հայկական աստղագիտությունը`
ներկայացված
Միջազգային
աստղագիտական
միության
XXVIII գլխավոր ասամբլեայում
3. Վիկտոր Համբարձումյանի
անվան միջազգային
մրցանակի
2012թ. հաղթողները
4. Ամառային դպրոցը Պուշչինոյում.
հայ ուսանողների
մասնակցությունը
5. Լիթիումի խնդիրը տիեզերաբանության
մեջ. Գարիկ
Իսրայելյանի
նոր հոդվածը
հեղինակավոր
«Նեյչր» ամսագրում
6. Իրենց շուրջը
էկզոմոլորակներ
ունեցող աստղերը հետագա պարզաբանումներ
են տալիս
մոլորակների առաջացման
վերաբերյալ.
Վարդան Ադիբեկյանի
աշխատանքը
ՀԱԸ տեղեկագրերն
առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական աստղագիտական
ընկերություն