Մամուլի հաղորդագրություն, 30.12.2012թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 60) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

  1. Միջազգային աստղագիտական միության 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը «Ակտիվ գալակտիկաների միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»

  2. ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը

  3. Գոհար Հարությունյանի մասնակցությունը Կանարյան կղզիների ձմեռային աստղաֆիզիկական դպրոցին

  4. Վարդան Ադիբեկյանը` երիտասարդ աստղագետների ՀԱԸ տարեկան մրցանակի (Երվանդ Թերզյանի անվան մրցանակի) դափնեկիր

  5. Ավետիք Գրիգորյանն արժանացավ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային վկայագրի

  6. 2013թ. աստղագիտական իրադարձությունների օրացույցը ՀԱԸ կայք-էջում

  7. Արեգակի և Լուսնի 2001-2050թթ. խավարումների ցանկը ՀԱԸ կայք-էջում

  8. Հայաստանում գիտական լրագրության երկու տարին

  9. Տարեդարձներ (Գաբրիել Կոջոյան – 85, Էմիլ Միրզաբեկյան – 90)

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն