Մամուլի հաղորդագրություն, 31.03.2013թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 62) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

  1. Եվրոպական աստղագիտական ընկերության Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայանալիք 2013թ. համագումարը` «Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթը»

  2. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2013թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը` «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»

  3. Հայաստանի մասնակցությունը Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի Իտալիայում կայացած տարեկան ժողովին

  4. «Գլազար» հայկական տիեզերական աստղադիտարանի 25-ամյակը

  5. Գերնոր աստղերի և նրանց մայրական գալակտիկաների ուսումնասիրությունները Բյուրականի աստղադիտարանում

  6. Մոլորակների եռակի միացումների 2001-2050 թթ. ցանկը ՀԱԸ կայք-էջում

  7. Պարբերական գիսավորների լիակատար ցանկը ՀԱԸ կայք-էջում

  8. ՀԱԸ տեղեկագրերի տեղեկատու ցանկը ՀԱԸ կայք-էջում

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն