Մամուլի հաղորդագրություն, 19.05.2013թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 63) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1. Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 2013թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովը` «Ակտիվ գալակտիկաների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ»

  2. Հայկական աստղագիտական ընկերության դասախոսություններն Արցախի դպրոցներում

  3. Աստղագիտության հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

  4. Անանիա Շիրակացու անվ. մեդալ` ամերիկահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Երվանդ Թերզյանին

  5. Հայ մեծանուն աստղագետ Բենիամին Մարգարյանի համացանցային կայք-էջը

  6. Տարեդարձներ (Թադևոս Աղեկյան100, Լյուդվիկ Միրզոյան90)

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն