Մամուլի հաղորդագրություն, 30.06.2013թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 64) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1. Բյուրականում տեղի կունենա հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում «Աստղերի անկայունությունն ու էվոլյուցիան» թեմայով

  2. Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար և ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի նախապատրաստական դասընթացները

  3. Բյուրականի աստղադիտարանը անդամագրվեց Գիտական միությունների միջազգային խորհրդի Համաշխարհային տվյալների համակարգին

  4. Հայաստանի առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականները

  5. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) 2014 մրցույթի հրավերը

  6. Անանիա Շիրակացու անվ. մեդալ` ֆրանսահայ նշանավոր աստղագետ պրոֆ. Հակոբ Թերզանին

  7. Գիտությունը Բյուրականում. Ռուբեն Անդրեասյանի գիտական աշխատանքները

  8. Գիտությունը Բյուրականում. Արարատ Եղիկյանի գիտական աշխատանքները

  9. Տարեդարձներ. Լյուդվիկ Միրզոյան – 90

10. Գրքերի հրապարակում. Նունե Միրզոյանի «Կյանք` նվիրված Բյուրականին» գիրքը հոր` ակադ. Լյուդվիկ Միրզոյանի մասին

11. Գրքերի հրապարակում. Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» գիրքը

12. Գրքերի հրապարակում. Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտա-հանրամատչելի գիրքը

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն