Մամուլի հաղորդագրություն, 26.08.2013թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 65) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1. Հայաստանում անցկացվելիք ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի նորությունները

2. Եվրոպական աստղագիտական համագումարը (EWASS-2013) Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում

3. Հայաստանը մասնակցեց Մոլորակային տվյալների միջազգային ալյանսի (IPDA) Գործադիր կոմիտեի խորհրդակցությանը

4. Չորրորդ բյուրականյան ամառային դպրոցը ԵՊՀ ուսանողների համար և ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի նախապատրաստական դասընթացները

5. ՀԱԸ առցանց աստղագիտական հանրամատչելի Աստղագիտակ ամսագիրը

6. Տարեդարձներ. Տիգրան Մաղաքյան 60

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն