Մամուլի
հաղորդագրություն,
27.10.2013թ.
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության
հերթական տեղեկագիրը
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 66) էլեկտրոնային տեղեկագիրը
(ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.
1. «Ակտիվ
գալակտիկաների
բազմալիքային
շրջահայություններ
և
ուսումնասիրություններ»
թեմայով
Միջազգային
աստղագիտական
միության
(ՄԱՄ) թիվ 304 գիտաժողովը
Հայաստանում`
նվիրված
Բենիամին
Մարգարյանի
100-ամյակին
2. Երևանում կայացած
«Կոմպակտ
աստղերի
ժամանակակից
ֆիզիկան և ռելյատիվիստական
գրավիտացիան»
թեմայով
խորհրդակցությունը`
նվիրված Գուրգեն
Սահակյանի
100-ամյակին
3. Երևանում կայացած
«Սև
խոռոչների
քվանտային
ասպեկտների
նորագույն
արդյունքները»
թեմայով
խորհրդակցությունը
4. Բյուրականում
կայացած
հայ-վրացական
աստղագիտական
կոլոքվիումը
5. Հայ
պատանիների
մասնակցությունը
Լիտվայում
կայացած XVIII Միջազգային
աստղագիտական
օլիմպիադային
6. Վիկտոր
Համբարձումյանի
անվան 2014թ.
միջազգային
մրցանակի
հայտարարումը
7. Երիտասարդ
աստղագետների
ՀԱԸ 2013թ. տարեկան
մրցանակի (Երվանդ
Թերզյանի անվ.
մրցանակի) հայտարարումը
8. Հայաստանում
Ռելյատիվիստական
աստղաֆիզիկայի
միջազգային
կենտրոնի (ICRANet)
գրասենյակի
հիմնադրումը
9. Բենիամին
Մարգարյանին
նվիրված
գրքույկի հրապարակումը
10. 2014թ.
աստղագիտական
օրացույցների
հրապարակումը
11. Տարեդարձներ.
Գուրգեն
Սահակյան – 100,
Վահե
Պետրոսյան – 75, Գարիկ
Իսրայելյան – 50
ՀԱԸ տեղեկագրերն
առցանց
կարելի է
կարդալ
հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Հայկական
աստղագիտական
ընկերություն