Մամուլի հաղորդագրություն, 07.07.2014թ.

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության

հերթական տեղեկագիրը

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 72) էլեկտրոնային տեղեկագիրը(ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1.      Եվրոպական աստղագիտական համագումարը (JENAM/EWASS-2014) (Ժնև, Շվեյցարիա)

2.      Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի հանդիպումը

3.    ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանների ընդունելությունը Բյուրականի աստղադիտարանում

4.    Գրուբերի տիեզերաբանության մրցանակ 2014 թ

5.      Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) 2015թ. դրամաշնորհների հայտերի ընդունումը 

6.      Տարեդարձներ.Էնտոնի Հյուիշի 90-ամյակը, Հրանտ Թովմասյանի 85-ամյակը

7.      Մահախոսական. Հովսեփ Չավուշյան

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html

Հայկական աստղագիտական ընկերություն