Մամուլի հաղորդագրություն #419, 28.02.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 78) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1.    Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) XXIX գլխավոր ասամբլեան, 3-14 օգոստոսի 2015թ․, Հոնոլուլու, Հավայան կղզիներ, ԱՄՆ

2.    Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, EAS) տարեկան համագումարը (EWASS-2015), 22-26 հունիսի 2015թ․, Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա

3.    Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO), աստղադիտակների ՕՊՏԻԿՈՆ ցանցի և ՄԱՄ (IAU) համատեղ ամառային դպրոցը, 1-11 սեպտեմբերի 2015թ․, Բռնո, Չեխիայի հանրապետություն

4.    ԵԱԸ անդամ աստղագիտական ընկերությունների խորհրդակցությունը, 4-6 փետրվարի 2015թ․, Ռոլ, Շվեյցարիա

5.    Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) գործադիր կոմիտեի նիստը, 13 փետրվարի 2015թ․, Հռոմ և Պեսկարա, Իտալիա

6.        8 աստղագետներ՝ Հայաստանի 2015թ․ 100 առավել արդյունավետ գիտնականների թվում

7.    Հայաստանի պատմա-աստղագիտությունը և աստղագիտությունը մշակույթում (Ս․Վ․ Ֆարմանյան, Ա․Մ․ Միքայելյան)

8.        Պատանի աստղագետի ակումբի (ՊԱԱ, JAC) ստեղծումը

9.    Եվրասիական աստղագիտական ընկերության Astrocourier էլեկտրոնային տեղեկագրի հունվար ամսվա թողարկումը

10.    Հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) 2013թ․ կոլոքվիումի նյութերի ժողովածուի տպագրությունը

11.         Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույցը 2015թ մարտ

ՀԱԸ տեղեկագրերն առցանց. http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն