Մամուլի հաղորդագրություն #437, 31.03.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 79) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1.    Բյուրականում կայանալիք «Աստղագիտական շրջահայություններ եվ մեծ տվյալներ» գիտաժողովը

2.    Հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցությունը

3.    Բյուրականի աստղադիտարանի մասնակցությունը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ցուցահանդես-հաշվետվությանը

4.    Վլադիմիր Հայրապետյանի հոդվածը․ «Արեգակի սաստիկ «գերբռնկումները» հարվածել են մանուկ Երկրագնդին»

5.    Եվրոպական աստղագիտական ընկերության 2015թ․ մրցանակները

6.    «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերը

7.    Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

8.        «Աստղաֆիզիկա» ամսագրի հերթական թողարկումը՝ 2015թ․, հատոր 58, համար 1

9.    Եվրոպական աստղագիտական ընկերության Messenger ամսագրի մարտ ամսվա թողարկումը

10.    Եվրասիական աստղագիտական ընկերության Astrocourier էլեկտրոնային տեղեկագրի մարտ ամսվա թողարկումը

11.    Հայկական աստղագիտությանն առնչվող 2000-2015թթ հրատարակված գրքերի ցանկը

12.         Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույցը 2015թ ապրիլ

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց. http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն