Մամուլի հաղորդագրություն #448, 30.04.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 80) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1.      «Աստղաֆիզիկա» հանդեսը 50 տարեկան է

2.      ՀՀ ԳԱԱ որոշումը Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի հաշվետվության վերաբերյալ

3.      Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատողների 2012-2014թթ. գործունեությունը

4.      Բյուրականի աստղադիտարանի դիտողական արխիվի նախագծի մեկնարկը

5.      ՀՀ ԳԱԱ Ընդհանուր տարեկան ժողովը և հայազգի աստղաֆիզիկոսների զեկուցումները

6.      ՍԵԱԿ (SEAC) ամենամյա համաժողով՝ «Աստղագիտությունը նախկին և ներկա մշակույթներում» թեմայով

7.      Բյուրականում 2014թ տեղի ունեցած «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի զեկուցումների ամփոփագրերը

8.      Աստղագիտական հանրապետական օլիմպիադան

9.      Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտությունը հասարակության համար» տեղեկագրի ապրիլ ամսվա թողարկումը

10.  Եվրասիական աստղագիտական ընկերության Astrocourier էլեկտրոնային տեղեկագրի ապրիլ ամսվա թողարկումը

11.  Հայ և ՀԱԸ անդամ աստղագետների տարեդարձները Արմեն Սեդրակյան – 50, Բերնարդ Բրանդլ – 50

12.  Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույցը 2015թ մայիս

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց. http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն