Մամուլի հաղորդագրություն #456, 31.05.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 81) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը լույս է տեսնում ամեն ամսվա վերջում, ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1.       Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) XII համագումարը և հարակից գիտական կոնֆերանսը

2.       Միջազգային աստղագիտական միության (IAU, ՄԱՄ) 2016թ գիտաժողովները

3.       Գիտական միությունների միջազգային խորհրդի Համաշխարհային տվյալների համակարգին (ԳՄՄԽ ՀՏՀ, ICSU WDS) առնչվող 2015թ գիտաժողովները

4.       ՄԱՄ-ի արտարեգակնային մոլորակների անվանակոչության (NameExoPlanets) մրցույթը

5.       Ռադիոաստղագիտությունը Եվրոպայում

6.       Ստարմուզ (Starmus, «Աստղերի երաժշտություն») փառատոնը գրավում է գիտության և տիեզերքի մեծագույն ուղեղներին

7.       ՄԱՄ աստղագիտության հանրայնացման տեղեկագրի մայիս ամսվա թողարկումը

8.       «Տիեզերքի իրազեկություն» տեղեկագրի մայիս ամսվա թողարկումը

9.       Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ, EAAS) "Astrocourier" («Աստղային սուրհանդակ») տեղեկագրի մայիս ամսվա թողարկումը

10.   Տարեդարձներ Ռաֆիկ Վարդանյան - 80

11.   Հունիս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց. http://www.aras.am/ArasNews/arasnews.html  

 

Հայկական աստղագիտական ընկերություն