Մամուլի հաղորդագրություն #480, 11.09.2015թ.
ԿՄԵԿՆԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ
Հոկտեմբերի 25-31-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երկրորդ Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան 30 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը։ Գիտաճամաբրի կազմկոմիտեի նախգահն է Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը կհամակարգի Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ): Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգ մասնակիցների կողմից և այլն։
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/2015/index.html
Հայկական աստղագիտական ընկերություն