Մամուլի հաղորդագրություն #485, 26.10.2015թ.

 

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ


   


Այսօր Բյուրականի աստղադիտարանում մեկնարկեց երկրորդ Բյուրականյան գիտաճամբարը: Գիտաճամբարին մասնակցում են 12-15 տարեկան շնորհալի պատանիներ ՀՀ դպրոցներից: Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ): Գիտաճամաբրի կազմկոմիտեի նախգահն է Արեգ Միքայելյանը, իսկ գիտաճամբարը համակարգում է Սոնա Ֆարմանյանը։ Ծրագրի իրականացմանն աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ): Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետներիմեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելությունաստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելությունՎիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերայինդիտումներ փոքր աստղադիտակներով, մոլորակների եռակի միացման դիտում, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում, համերգի մասնակիցների կողմից և այլն։

Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/2015/index.html


Հայկական աստղագիտական ընկերություն