Մամուլի հաղորդագրություն, #506, 20.02.2016թ.

ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍԻԱՅՈՒՄ

 

Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը: Այն նաև տուրիզմի ոլորտի գիտական համակարգումն է: Աշխարհում գիտական տուրիզմն առավել զարգացող և հեռանկարային ուղղություններից է: Հայաստանը, միաժամանակ ունենալով գիտական և մշակութային հարուստ ժառանգություն և ժամանակակից գիտական ներուժ, կարող է համարվել գիտական տուրիզմի երկրներից մեկը:

Սույն թվականի մարտի 16-ին, Տուրիզմի հայկական ինստիտուտում տեղի կունենա Գիտական տուրիզմը հարավարևմտյան Ասիայում խորհրդակցություն։ Խորհրդակցությունը նպատակ ունի համախմբել տուրիզմի և գիտական հանրության ներկայացուցիչներին, մշակել գիտական տուրիզմի կազմակերպման սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև գիտական բնույթի վայրերի այցելությունների փաթեթների մշակման տարբերակները և հյուրերին Հայաստանը և տարածաշրջանը ներկայացնելու նոր մոտեցումները։

 

Գիտաժողովի կայքէջն է՝ http://www.aras.am/Meetings/SciTourism/index.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն